Պաշտոնական. «Ինտերը» նոր գլխավոր մարզիչ ունի
08/11/2016 20:30
Նմանատիպ
«Ինտերն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Պիոլին:
Կողմերը մինչև 2018 թվականի ամառը գործող պայմանագիր են ստորագրել: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իտալացու տարեկան աշխատավարձը կազմելու է 1,3 միլիոն եվրո:
«Ներաձուրիի» մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Ջակոմո Մուրելին, Դավիդե Լուկարելին, Մատեո Օսին և Ֆրանչեսկո Պերոնդին: 51-ամյա մասնագետի վերջին թիմը «Լացիոն» էր, որտեղից նա պաշտոնանկ է արվել այս տարվա ապրիլին:
Միլանյան ակումբը նոյեմբերի 1-ին աշխատանքից ազատել էր իր պաշտոնում 3 ամսից քիչ աշխատած Ֆրանկ դե Բուրին: Վերջին 2 հանդիպումներում «Ինտերը» խաղում էր երիտասարդական թիմի մարզիչ Ստեֆանո Վեկիի գլխավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում