Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու երիտասարդների աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 14-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Նշենք, որ Աբովյանում ընթացող ուսումնամարզական հավաքին մասնակցում է նաև Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով նախապատրաստվում է նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում