NBA. 0,7 վայրկյանի ընթացքում հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կազմել է այսօր կայացած կանոնավոր առաջնության հանդիպումների լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է Մարկ Գազոլը, ով «Դենվերի» դեմ տնային խաղի ավարտից 0,7 վայրկյանի ընթացքում կատարած նետման շնորհիվ հաղթանակ է պարգևել «Մեմֆիսին» (108:107): Իսպանացուն փոխանցում է կատարել NBA-ի անվանի վետերան Վինս Կարտերը:

Լավագույն դրվագների թոփ-10-ը կարող եք դիտել ներկայացված տեսանյությում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում