«Ինտերի» նախկին ֆուտբոլիստը կընդգրկվի թիմի նոր մարզչական շտաբում
10/11/2016 13:57
Նմանատիպ
«Ինտերի» նախկին պաշտպան Վալտեր Սամուելը վերադառնում է միլանյան ակումբ:
«L’Equipe»-ն գրում է, որ 38-ամյա արգենտինացին հաջորդ շաբաթվա ընթացքում պետք է միանա «ներաձուրիի» մարզչական շտաբին և ակումբի հետ պայմանագիր ստորագրի: Ավելի վաղ «Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Պիոլին:
Սամուելն իտալական թիմի կազմում է հանդես եկել 2005-2014 թվականների ընթացքում: Այս տարի նա ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում