«Ուրարտուն» 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց

«Ուրարտուն» 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Երևանյան «Ուրարտու» բասկետբոլային ակումբը շարունակում է անհաջող ելույթ ունենալ Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում։

Առաջնության 7-րդ տուրում Տիգրան Գյոկչյանի թիմը «Միկա» մարզահամալիրում հյուրընկալեց «Նովոսիբիրսկին» և 76։100 հաշվով պարտություն կրեց։ Քառորդներում արձանագվեցին հետևյալ հաշիվները՝ 28:29, 16:27, 18:21, 14:23։

«Ուրարտուի» կազմում ամենաարդյունավետը Թերի Սմիթն էր, ով վաստակեց 23 միավոր, Ամիրան Ամիրխանովն ու Արիզոնա Ռեյդը վաստակեցին 13-ական միավոր։ «Նովոսիբիրսկի» կազմում 23 միավոր վաստակեց Գլեբ Գոլդիրևը, 21 միավոր՝ Կոնստանտին Պոմոգալովը, 20՝ Ակակի Դվալիշվիլին։

Յոթ անընդմեջ պարտություններից հետո «Ուրարտուն» 13 թիմերի պայքարում զբաղեցնում է վերջին հորիզոնականը, իսկ «Նովոսիբիրսկը» 15 միավորով առաջին տեղում է։

Հավելենք, որ 8-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելու է Եկատերինբուրգի «Ուրալին», խաղը կայանալու է նոյեմբերի 19-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում