Կարլսեն-Կարյակին. Աշխարհի չեմպիոնի մրցախաղի 1-ին պարտիայի արդյունքը

Կարլսեն-Կարյակին. Աշխարհի չեմպիոնի մրցախաղի 1-ին պարտիայի արդյունքը

Նյու Յորքում մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում մրցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և չեմպիոնի կոչման հավակնորդ, աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը:

Մրցախաղի մեկնարկային պարտիայում նորվեգացին ու ռուսը թագուհիների, ապա նաև մյուս ուժեղ ֆիգուրների արագ փոխանակումից հետո հավասար դիրք են ստացել: Կարլսենը, որը խաղում էր սպիտակ խաղաքարերով, դիրքը սրելու մի քանի փորձ է կատարել, սակայն Կարյակինը վստահորեն դրանք խափանել է: Արդյունքում՝ 42-րդ քայլից հետո գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքիի:

“>

Երկրորդ պարտիան կկայանա նոյեմբերի 12-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Չեմպիոնն ու հավակնորդն անցկացնելու են 12 պարտիա: Մրցախաղում կիրառվելու է հետևյալ ժամակարգը` 120 րոպե կտրվի առաջին 40 քայլի համար, այնուհետև 60 րոպե 20 քայլի համար, որից հետո 15 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլին 30 վարկյան հավելումով՝ սկսած 61-րդ քայլից: Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան վաստակի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ նրա հաղթանակով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում