ՖԻՖԱ-ն ներկայացրել է Կոնֆեդերացիանների Գավաթի պաշտոնական գնդակը (լուսանկարներ)

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Կոնֆեդերացիանների Գավաթի պաշտոնական գնդակը (լուսանկարներ)

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2017 թվականին կայանալիք Կոնֆեդերացիանների Գավաթի պաշտոնական գնդակը: Այն ստացել է «Կրասավա» անունը:

Կոնֆեդերացիանների Գավաթն անցկացվելու է ԱԱ-2018-ի կազմակերպիչ երկրում՝ Ռուսաստանում: Մրցաշարը կայանալու է հունիսի 17-ից հուլիսի 2-ը: Այն ընդունելու են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կազանը և Սոչին:

Մրցաշարին մասնակցելու են Ռուսաստանը, աշխարհի չեմպիոն Գերմանիան, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան, Կոպա Ամերիկայի հաղթող Չիլին, Ասիայի գավաթակիր Ավստրալիան, ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն Մեքսիկան, Օվկիանիայի ազգերի գավաթի հաղթող Նոր Զելանդիան և Աֆրիկայի ազգերի Գավաթի հաղթողը, որը հայտնի է դառնալու 2017 թվականի սկզբին:

Մրցաշարի վիճակահանությունը կայանալու է նոյեմբերի 26-ին՝ Կազանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում