Մ-19. Իտալիա-Հայաստան. Ցավալի պարտություն վերջին րոպեներին

Մ-19. Իտալիա-Հայաստան. Ցավալի պարտություն վերջին րոպեներին

Երևանում ընթացող մինչև 19 տարեկանների Եվրո-2017-ի ընտրական փուլի 7-րդ խմբում ավարտվեց երկրորդ տուրի առաջին հանդիպումը:

Հայաստանի Մ-19 հավաքականը մրցում էր Իտալիայի նույն տարիքային թիմի հետ և անչափ մոտ էր ոչ-ոքի խաղալուն, սակայն վերջին րոպեին գոլ ընդունեց և 1:2 հաշվով պարտվեց:

Հաշիվը 13-րդ րոպեին բացել է «Միլանի» ֆուտբոլիստ Պատրիկ Կուրտոնեն, ով բարձրից փոխանցում է ստացել «Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Բորդինից: 81-րդ րոպեին Արամ Ոսկանյանի թիմին հաջողվել է պատասխան գնդակը խփել: Աչքի է ընկել «Արարատը» ներկայացնող Էրիկ Պետրոսյանը:

Ցավոք, հիմնական ժամանակի վերջին րոպեին մեր թիմի դարպասապահ Նիկոլաս Մելիքյանը սեփական տուգանային հրապարակում կոպիտ սխալ թույլ տվեց, կորցրեց գնդակը, ապա որպեսզի մրցակցի հարձակվողը չգրավի անպաշտպան դարպասը, վերջին հույսի խախտում կատարեց: Մրցավարը նրան կարմիր քարտով պատժեց: Քանի որ հայկական թիմն արդեն կատարել էր բոլոր փոխարինումները, 11-մետրանոց հարվածի ժամանակ դարպասին կանգնեց հարձակվող Էրիկ Պետրոսյանը: «Փյունիկի» խաղացողը մոտ էր Ռիկարդո Մարկիցայի («Ռոմա») հարվածը հետ մղելուն, սակայն նրան մի փոքր չբավականացրեց, և գնդակը հայտնվեց ցանցում:

Հայաստանի պատանեկան ընտրանին երկրորդ պարտությունը կրեց, իսկ «Սկուադրա Աձուրան» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում