«Բարսելոնայի» ֆուտբոլիստների վրա շիշ նետած երկրպագուն պատժվել է

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների վրա շիշ նետած երկրպագուն պատժվել է

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վալենսիա» – «Բարսելոնա» (2:3) հանդիպման ավարտին՝ Լիոնել Մեսսիի վճռորոշ գոլից հետո, դաշտի տերերի երկրպագուներից մեկը շիշ նետեց հաղթանակը տոնող կատալոնացիների ուղղությամբ։ 

Շիշը նետած 17-ամյա երկրպագուն, ում անունը չի նշվում, նման պահվածքի համար բավականին խիստ պատիժ է կրելու։ Ինչպես հաղորդում է «AS» պարբերականը, Իսպանիայում բռնության դեմ պայքարի պետական հանձնաժողովը երիտասարդ երկրպագուին տուգանել է 3001 եվրոյով։ Բացի այդ, «Վալենսիայի» երկրպագուին 6 ամսով արգելել են մարզադաշտ գնալ։

Valencia fans throw bottle at Barca players. from soccer



Հետևեք մեզ նաև Telegram-ում