ԱԱ-2018․ Բելգիան ջախջախիչ հաղթանակ տոնեց, Հունաստանը փրկվեց պարտությունից (տեսանյութ)

ԱԱ-2018․ Բելգիան ջախջախիչ հաղթանակ տոնեց, Հունաստանը փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի H խմբում կայացան չորրորդ տուրի հանդիպումները։

Բելգիայի հավաքականը Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում 8։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց Էստոնիայի նկամամբ․ Դրիս Մերտենսը, Ռոմելու Լուկակուն դուբլեր ձևակերպեցին, մեկական գոլ խփեցին Թոմաս Մենյեն, Էդեն Ազարը, Յաննիկ Ֆերրեյրա-Կարասկոն, ինքնագոլի հեղինակ դարձավ Ռագնաս Կլավանը, իսկ էստոնացիներից հեղինակության գոլ խփեց Անրի Անիերը։

Զուգահեռաբար ընթացող՝ Հունաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղում հավաքականները հաղթողին չորոշեցին՝ 1։1, իսկ ավելի վաղ Կիպրոսի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ջիբրալթարին։

Այս հանդիպումներից հետո՝ Բելգիան 12 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, Հունաստանն ունի 10 միավոր, Բոսնիա և Հերցեգովինան՝ 7, Կիպրոսը և Էստոնիան՝ 3-ական, իսկ Ջիբրալթարը միավոր չի վաստակել։



ԱԱ-2018, ընտրական փուլ, չորրորդ տուր
H խումբ

 

Բելգիա – Էստոնիա՝ 8։1
Գոլերը՝ Մենյե 8՛, Մերտենս 16՛, 67՛, Ազար 25՛, Ֆերեյրա-Կարասկո 62՛, Կլավան 64՛/ինքնագոլ, Լուկակու 83՛, 88՛ – Անիեր 29՛

Հունաստան – Բոսնիա և Հերցեգովինա՝ 1։1
Գոլերը՝ Ցավելաս 90+5՛ – Կարնեզիս 32՛ / ինքնագոլ
Հեռացում՝ Պապադոպուլոս 79՛ – Ջեկո 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում