Ռոնալդուն ցմահ պայմանագիր է կնքել «Nike»-ի հետ

Ռոնալդուն ցմահ պայմանագիր է կնքել «Nike»-ի հետ

Հայտնի են դարձել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ու մարզական հանդերձանք պարագաներ «Nike» կազմակերպության միջև կնքված համաձայնագրի պայմանները:

«The Sunday Times»-ի տեղեկությամբ՝ պորտուգալացին ցմահ պայմանագիր է ստորագրել ամերիկյան ընկերության հետ, ըստ որի տարեկան ստանալու է 24 միլիոն դոլար:
Այսպիսով, 73 տարեկան հասակում Ռոնալդուն հովանավորչական համաձայնագրից վաստակած կլինի մեկ միլիարդ դոլար:

32-ամյա ֆուտբոլիստը դարձավ երրորդ մարզիկը, ով ցմահ համաձայնագիր է կնքում «Nike» հետ: Նախկինում դա արել էին բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանն ու Լեբրոն Ջեյմսը:

Ավելի վաղ աշխարհի եռակի լավագույն ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագիր էր ստորագրել, ըստ որի տարեկան ստանալու է 24 միլիոն եվրո՝ գումարած 1 միլիոն հնարավոր բոնուսի տեսքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում