Ջեկոն ու Պապադոպուլոսը խաղադաշտից հեռացվել են տարօրինակ միջադեպի արդյունքում (տեսանյութ)

Ջեկոն ու Պապադոպուլոսը խաղադաշտից հեռացվել են տարօրինակ միջադեպի արդյունքում (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հունաստան – Բոսնիա և Հերցոգովինա հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Խաղի 79-րդ րոպեին կոնֆլիկտ է տեղի ունեցել տանտերերի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի ու հյուրերի հարձակվող Էդին Ջեկոյի միջև: Հույնը փորձել է բոսնիացու ձեռքից խլել գնդակը, իսկ վերջինս քաշել է նրա անդրավարտիքից:

Երկու թիմերի խաղացողների միջև հրմշտոց է սկսվել, որի ժամանակ Սոկրատիսին օգնության հասած Կիրյակոս Պապադոպուլոսն իրեն առավել ագրեսիվ է պահել:

Միջադեպի հարթվելուց հետո գլխավոր մրցավար Յոնաս Էրիկսոնը երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացրել է Ջեկոյին, իսկ Պապադոպուլոսն արժանացել է անմիջական կարմիր քարտի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում