Վատցկե. Ուսեյն Բոլտը մարզվելու է «Բորուսսիայի» հետ. դա կատակ չէ

Վատցկե. Ուսեյն Բոլտը մարզվելու է «Բորուսսիայի» հետ. դա կատակ չէ

Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի արագավազորդ, Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը մարզվելու է գերմանական թիմի կազմում:

«Դա կատակ չէ, և ոչ էլ մարքեթինգային քայլ: Այդ որոշումը վաղուց էր կայացվել: «Puma» ընկերության ղեկավար Բյորն Գուլդենը, ով մեր ակումբի տնօրենների խորհրդի անդամ է, մի քանի շաբաթ առաջ ինձ ասաց, որ Բոլտը հարցնում էր մեր թիմի հետ մարզվելու հնարավորություն մասին: Անմիջապես ասացի, որ խնդիր չկա, մեր մարզիչ Թոմաս Տուխելը նույնպես լավ արձագանքեց այդ լուրին:

Դա տեղի չի ունենա այն ժամանակ, երբ մենք շաբաթական երկու խաղ կունենանք, այլ երբ թեթև գրաֆիկ կլինի: Ֆուտբոլիստները շատ կուրախանան: 

Բոլտը «Բորուսսիայում» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի ապագա ունի՞: Այդ մասին խոսելու կարիք չկա»,- գերմանացու խոսքերն է մեջբերում «Kicker»-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ յամայկացի աթլետը մտադիր է ֆուտբոլիստի կարիերա սկսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում