Հեմիլթոնը հաղթել է Բրազիլիայի Գրան-պրին. չեմպիոնը կորոշվի վերջին մրցափուլում

Հեմիլթոնը հաղթել է Բրազիլիայի Գրան-պրին. չեմպիոնը կորոշվի վերջին մրցափուլում

Բրազիլիայում կայացել է Ֆորմուլա 1-ի 20-րդ մրցափուլը: 71 շրջանից բաղկացած մրցման հաղթող է դարձել «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Բրիտանացին մրցատարածքը հաղթահարել է 3 ժամ, 1 րոպե և 1,335 վայրկայնում: Մրցումն հաճախ ընդհատվել է տեղացող անձրևի պատճառով:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերեսեդեսի» մեկ այլ արշավորդ և ընթացիկ առաջնության առաջատար Նիկո Ռոսբերգը, ով իր թիմակցին զիջել է 11,455 վայրկայնով:

Մրցանակային երրորդ տեղին արժանացել է «Ռեդ Բուլի» արշավորդ Մաքս Ֆերստապենը:

Չեմպիոնական պայքարում Հեմիլթոնը ևս 7 միավորով կրճատեց Ռոսբերգի առավելութունը և այժմ նրանք ունեն, համապատասխանաբար, 355 ու 367 միավորներ: Այսպիսով, նոյեմբերի 27-ին Աբու Դաբիում կայանալիք վերջին մրցափուլում կորոշվի Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոնը: Տիտղոսը նվաճելու համար Ռոսբերգին բավական է գրավել երրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում