Լեմպարդ․ Անցնում եմ կարիերայիս հաջորդ փուլ

Լեմպարդ․ Անցնում եմ կարիերայիս հաջորդ փուլ

«Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ տարեվերջին հեռանալու է ակումբից։ Անգլիայի հավաքականի և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը, ով MLS-ում հանդես էր գալիս 2015 թվականին, գրառում է կատարել «Instagram»-ի իր պաշտոնական էջում։

««Նյու-Յորք Սիթիում» իմ ժամանակը մոտենում է ավարտին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում իրենց աջակցությունն ու ջերմությունն է ցուցաբերել։ Ինձ համար շատ հաճելի էր այստեղ, այս թիմակիցների հետ խաղալը։ Հիանալի երկրպագուներն էլ անհավանական աջակցություն են ցույց տվել։ Ակումբում աշխատող բոլոր մարդիկ իմ կյանքն առավելագույնս հեշտացրել են ու հարմարավետ դարձրել։

Իմ բախտը շատ է բերել, որ հնարավորություն եմ ունեցել խաղալու նման անհավանական քաղաքում, նման մեծ ակումբում։ Այստեղ շատ ջերմ հիշողություններ եմ թողնելու։ Անցնում եմ կարիերայիս հաջորդ փուլ։ Ամեն ինչ շուտով կիմանաք»,- գրել է Լեմպարդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում