WTA-ն ներկայացրել է տարվա լավագույն հարվածները (տեսանյութ)

WTA-ն ներկայացրել է տարվա լավագույն հարվածները (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ թենիսիստուհիների միջազգային ասոցիացիան (WTA) ներկայացրել մրցաշրջանի լավագույն հարվածները։

WTA-ն իր պաշտոնական կայքում հարվածները ներկայացրել է երկու խմբով, տարվա լավագույն հարվածը որոշելու համար երկրպագուների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 29-ին։

A խմբում ընդգրկվել են Դանիայի ներկայացուցիչ Կարոլին Վոզնյացկու (Օկլենդ), Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայի (Դոհա և Ինդիան-Ուելս), ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուի (Շտուտգարտ) և Սիմոնա Հալեպի (Մադրիդ) հարվածները։ Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ։

B խմբում ներկայացվել են կրկին Ագնեշկա Ռադվանսկայի (Բիրմինգեմ, Նյու-Հեյվեն), Սիմոնա Հալեպի (Մոնրելա), Բելգիայի ներկայացուցիչ Կիրստեն Ֆլիպկենսի (Սեուլ) և գերմանուհի Անժելիկա Կերբերի (Սինգապուր) հարվածները։ B խմբի քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում