Պակյաոյի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա մինչև տարեվերջ

Պակյաոյի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա մինչև տարեվերջ

WBO վարկածով երկրորդ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոն, ով նաև պատգամավոր է Ֆիլիպիններում, հաջորդ մրցակցի հարցում կկողմնորոշվի մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Պակյաոյի ներկայացուցիչ Ակուիլիս Զոնիոն։

«Այս պահին Մեննին չի մտածում բռնցքամարտի մասին։ Նա կենտրոնացել է քաղաքական կարիերայի վրա, սակայն մինչև հունվար պարզ կդառնա, թե ով կլինի նրա հաջորդ մրցակիցը և երբ կկայանա մենամարտը»,- Զոնիոյի խոսքը մեջբերել է «AFP»-ը։

Հավելենք, որ նոյեմբերի 5-ին Մեննի Պակյաոն մենամարտել է Ջեսսի Վարգասի հետ, հաղթել է միավորների տարբերությամբ և արժանացել է WBO չեմպիոնական գոտուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում