ԵԱ․ Հայտնի է Անուշ Գրիգորյանի առաջին մրցակիցը

ԵԱ․ Հայտնի է Անուշ Գրիգորյանի առաջին մրցակիցը

Նոյեմբերի 14-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի մասնակիցների թվում է Եվրոպայի և աշխարհի երիտասարդների առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանը:

Այսօր տեղի է ունեցել առաջնության վիճակահանության ու կշռման արարողությունը: Անուշ Գրիգորյանն պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։ Մեր մարզուհին առաջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 17-ին, մրցակիցը Հոլանդիայի ներկայացուցիչ Ալիսիա Հոլզկեն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում