NBA. Լեբրոն Ջեյմսի գեղեցիկ անցումն ու դանքը՝ օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

NBA. Լեբրոն Ջեյմսի գեղեցիկ անցումն ու դանքը՝ օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կազմել է կանոնավոր առաջնությունում այսօր կայացած խաղերի լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Կլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսի դանքը, որը նա կատարել է անհատական անցումից հետո՝ «Տորոնտոյի» հետ խաղում (121:117):

Երկրորդ տեղը գրավել է «Չիկագոյի» պաշտպան Դուեյն Ուեյդը, ով «Պորտլենդի» դեմ արտագնա մրցավեճում (113:88) եզրափակել է Ջիմի Բատլերի ալեյ-ուպ փոխանցումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում