Ամփոփիչ մրցաշար․ Մարեյը կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Ամփոփիչ մրցաշար․ Մարեյը կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը Լոնդոնում ընթացող Ամփոփիչ մրցաշարի երկրորդ շրջանում առավելության հասավ Կեի Նիսիկորիի նկատմամբ։ 3 ժամ, 21 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:7 (9:11), 6:4, 6:4 հաշվով։

Բրիտանացին թույլ տվեց 4 կրկնակի սխալ, իրացրեց 7 հնարավոր բրեյք-փոյնթներից 4-ը, իսկ Կեին 6 կրկնակի սխալ թույլ տվեց և 11 հնարավոր բրեյք-փոյնթերից իրացրեց 2-ը։ Հիշեցնենք, որ առաջին տուրում երկու թենիսիստներն էլ հաղթանակ էին տոնել։

Երկրորդ տուրի վերջին խաղում մրցելու են Մարին Չիլիչն ու Ստեն Վավրինկան, հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում