Աշխարհի առաջնություն. Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները

Աշխարհի առաջնություն. Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը:

Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներից 3-ը պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 19-ին` 1/3 եզրափակիչ փուլից: 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմրցի Թայլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկի հետ, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը ուժերը կչափի հնդիկ Անշիշի հետ, իսկ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգը:

Նոյմեբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա (Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում