Ամփոփիչ մրցաշար․ Վավրինկան առաջին հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Ամփոփիչ մրցաշար․ Վավրինկան առաջին հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները։

Վերջին խաղում շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան 7:6 (7:3), 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ։ Մրցակիցներն իրացրին մեկական բրեյք, Վավրինկայի ակտիվում գրանցվեց 7 էյս, իսկ Չիլիչը թույլ տվեց 2 կրկնակի սխալ։

Սա Վավրինկայի առաջին հաղթանակն էր, իսկ Չիլիչի երկրորդ պարտությունը։ Այժմ Ստեն Վավրինկան զբաղեցնում է Ջոն Մակինրոյի անվան խմբի երրորդ հորիզոնականը, իսկ Չիլիչը վերջին տեղում է։ Երրորդ տուրում Վավրինկան մրցելու է աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի հետ, իսկ Չիլիչը՝ Կեի Նիսիկորիի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում