Ամփոփիչ մրցաշար. Հայտնի է կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը

Ամփոփիչ մրցաշար. Հայտնի է կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը

Լոնդոնում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարում ավարտվել են B խմբի հանդիպումները:

Այդ խմբից կիսաեզրափակչի մտնելու երկրորդ ուղեգրի համար պայքարում էին Միլոշ Ռաոնիչն ու Դոմինիկ Տիմը, որոնց միջև կայացած հանդիպումը որոշել է հաղթողին: Ռաոնիչն առավելության է հասել 7:6 (5), 6:3 հաշվով:

Առաջին սեթում մրցակիցները վստահ են իրացրել մատուցումները և հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, իսկ երկրորդում կանադացին 2 անգամ շահել է ավստրիացու մատուցումները, իսկ սեփականներն անվրեպ իրացրել:

Ավելի վաղ այս խմբի հաղթող էր դարձել Նովակ Ջոկովիչը, ով մրցակիցներին պարտության էր մատնել բոլոր 3 հանդիպումներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում