Իսպանական ֆուտբոլի ականավոր խաղացողներից մեկն ավարտեց կարիերան (տեսանյութ)

Իսպանական ֆուտբոլի ականավոր խաղացողներից մեկն ավարտեց կարիերան (տեսանյութ)

«Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի նախկին աջ պաշտպան Անդոնի Իրաոլան ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան, – տեղեկացնում է բասկի վերջին ակումբի՝ «Նյու Յորք Սիթիի» պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ սպառվում էր այս տարվա վերջին:

«Նյու Յորք Սիթին» Իրաոլայի կարիերայի միայն երկրորդ թիմն էր: Մնացած ժամանակահատվածում բասկը հանդես է եկել «Ատլետիկի» կազմում (2003-2015 թթ.): Բիլբաոն ներկայացնող ակումբ մարզաշապիկով նա մասնակցել է 498 խաղի, որոնցում դարձել է 37 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ:

Ամերիկյան ակումբի կազմում Իրաոլան խաղադաշտ է դուրս եկել 40 անգամ, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 7 խաղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում