«Սիդնեյի» ֆուտբոլիստն այնքան է ոգևորվել, որ մրցավարի սուլիչը չի լսել (տեսանյութ)

«Սիդնեյի» ֆուտբոլիստն այնքան է ոգևորվել, որ մրցավարի սուլիչը չի լսել (տեսանյութ)

Ավստրալիայի առաջնության 7-րդ տուրում այսօր կայացած «Սիդնեյ Ուոնդերերս» – «Մելբուրն Սիթի» խաղի (1:1) ժամանակ զավեշտալի դրվագ է գրանցվել:

Տանտերերի հարձակվող Կերեմ Բուլուտը խաղից դուրս վիճակից գոլ է խփել, ապա այնքան է ոգևորվել, որ չի լսել մրցավարի սուլիչի ձայնը և վազել է դեպի տրիբունա՝ երկրպագուների մոտ:

Միայն մոտ 20 վայրկյան գոլը տոնելուց հետո թուրքական արմատներով ավստրալացին շրջվել է և տեսել, որ ոչ իր թիմակիցներն եկել նրան շնորհավորելու և ոչ էլ դարպասի գրավումն է արձանագրվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում