Իկարդի․ «Միլանին» գոլ խփելու նպատակ ունեմ

Իկարդի․ «Միլանին» գոլ խփելու նպատակ ունեմ

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին Իտալիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Միլանի» հետ նոյեմբերի 20-ին կայանալիք խաղում գոլ խփելու ցանկություն ունի։

-Այո՛, ես երբեք դերբիում գոլ չեմ խփել։ Այժմ դա իմ նպատակն է։

Ստեֆանո Պիոլիի նշանակումից հետո մենք պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ խաղանք։ Ավելի վաղ ասել էի, որ մեզ իտալացի մարզիչ է հարկավոր, ով լավ տեղյակ կլինի տեղի թիմերից։ Թիմի մթնոլորտը փոխվել է դեպի լավը, դա արդեն զգացվում է,- Իկարդիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում