Վահան Բիչախչյանը փորձաշրջան կանցնի «Ֆիորենտինայում»

«Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնել է Ֆլորենցիա, որտեղ «Ֆիորենտինա» ակումբում կանցկացնի մեկշաբաթյա փորձաշրջան։

Գյումրու ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Բիչախչյանը մարզվում է «Ֆիորենտինայի» երկրորդ թիմում։

Նշենք, որ Վահան Բիչախչյանը մինչև 18 տարեկանը (09.07.2017) չի կարող տեղափոխվել այլ ակումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում