«Ուրարտուն» ութերորդ պարտությունը կրեց (տեսագրություն)

Բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի ութերորդ տուրում Երևանի «Ուրարտուն» հյուրընկալվեց Եկատերինբուրգի «Ուրալին» և պարտություն կրեց։ Տիգրան Գյոկչյանի սաները զիջեցին 75:89 (18:20, 21:21, 23:16, 27:18) հաշվով։

«Ուրարտուի» կազմում ամենաարդյունավետը  Թոդ Օ՛Բրայանը և Արիզոնա Ռեյդն էին, ովքեր վաստակեցին 21-ական միավոր, իսկ մրցակցի կազմում ամերաարդյունավետ բասկետբոլիստ Դմիտրի Նեզվանկինը վաստակեց 17 միավոր։

Սա «Ուրարտուի» ութերորդ անընդմեջ պարտությունն էր․ 13 թիմերի պայքարում երևանյան թիմը զբաղեցնում է վերջին հորիզոնականը, իսկ «Ուրալը» զբաղեցնում է հինգերորդ տեղը։  

Հավելենք, որ ֆինանսական խնդիրների (թիմի խաղացողների և մարզչական շտաբի աշխատավարձ չստանալու) պատճառով «Ուրարտուն», հնարավոր է, լուծարվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում