ԱԱ․ Արսեն Աբգարյանը և Ժիրայր Սարգսյանը դուրս եկան 1/8 եզրափակիչ

Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկան Հայաստանի երեք ներկայացուցիչներ, որոնցից երկուսին հաջողվեց հաղթանակ տոնել և դուրս գալ 1/8 եզրափակիչ փուլ:

49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը հաղթեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսին, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը առավելության հասավ լատվիացի Արտուրա Ժինկովսկիի նկատմամբ, իսկ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն 56 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտում պարտվեց ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյին:

Հայաստանի ներկայացուցիչներից դեռևս պայքարը չի սկսել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նա իր առաջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ երեկ հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով նոյեմբերի 20-ին կանցկացնի իր հերթական մենամարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում