Ամփոփիչ մրցաշար․ Մարեյը դուրս եկավ եզրափակիչ

Պրոֆեսիոնալ թենիսիստների տարվա Ամփոփիչ մրցաշարում հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը։

Կիսաեզրափակիչ փուլում աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը 5:7, 7:6 (7:5), 7:6 (11:9) հաշվով դժվարին հաղթանակ տոնեց կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ։ Բրիտանացու ակտիվում գրանցվեց 6 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնթ՝ 7 հնարավորից, իսկ Ռաոնիչը թույլ տվեց նույնքան կրկնակի սխալ, իրացրեց 4 բրեյք, 10 էյս։

Տիտղոսի համար Մարեյը պայքարելու Կեի Նիսիկորի – Նովակ Ջոկովիչ զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում