Ամփոփիչ մրցաշար․ Ջոկովիչը ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ

Լոնդոնում ավարտին է մոտենում ATP Ամփոփիչ մրցաշարը։

Կիսաեզրափակիչ փուլի երկրորդ ռակետ աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակ տոնեց ճապոնացի Կեի Նիսիկորիի նկատմամբ և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

1 ժամ, 6 րոպե տևած խաղում սերբ թենիսիստն ընդամենը 2 գեյմ զիջեց մրցակցին, արձանագրվեց 6։1, 6։1 հաշիվը։ Եզրափակչում Ջոկովիչը, ով Ամփոփիչ մրցաշարում նվաճած 5 տիտղոս ունի, խաղալու է աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում