Առաջատարի ու չեմպիոնի խաղում ոչ-ոքի է գրանցվել (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպել են «Շիրակն» ու «Ալաշկերտը»: Գյումրիում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Այս խաղից հետո Վարդան Բիչախչյանի թիմն ունի 28 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այնուամենայնիվ, տուրի արդյունքում «Շիրակը» մոտակա հետապնդող «Փյունիկին» (25 միավոր) թույլ տվեց իր առավելությունը 2 միավորով կրճատել:

Կարեն Բասեղյանի ու Արամ Ոսկանյանի գլխավորությամբ հանդես եկող Բարձրագույն խմբի չեմպիոնը 23 միավորով մնաց երրորդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում