NBA. Գրիֆինի խելահեղ դանկն ու վերջին վայրկյանին Հորֆորդի բլոքը՝ օրվա լավագույն դրվագներ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կազմել է կանոնավոր առաջնության այսօր կայացած խաղերի լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Լոս Անջելես Կլիփերսի» ծանր հարձակվող Բլեյկ Գրիֆինը, ով «Չիկագո Բուլզի» հետ խաղում (102:95) աչքի է ընկել տպավորիչ դանկով:

Երկրորդ տեղին արժանացել է «Բոսթոնի» կենտրոնական Էրլ Հորֆորդը, որը «Դետրոյթի» դեմ արտագնա խաղի (94:92) վերջին վայրկյանին կատարած դանկի շնորհիվ մրցակցին թույլ չի տվել հավասարացնել հաշիվը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում