«Վալենսիան» չկարողացավ հաղթել «Գրանադային» (տեսանյութ)

Պրիմերայի 12-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» հյուրընկալեց «Գրանադային»։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։

Հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Մեհդի Կարլես-Գոնսալեսը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլը 47-րդ րոպեին խփեց Նանին։

Այժմ «Վալենսիան» ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, իսկ «Գրանադան» 5 միավորով վերջին տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Վալենսիա» – «Գրանադա»՝ 1։1
Գոլերը՝ Նանի 47՛ – Կարլես-Գոնսալես 45+1′

Հետևեք մեզ նաև Telegram-ում