Ջոկովիչ․ Վերջին ամիսներն իդեալական չստացվեցին

Աշխարհի արդեն երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը ATP Ամփոփիչ մրցաշարի՝ Էնդի Մարեյի հետ եզրափակչի և բրիտանացու առաջին ռակետ դառնալու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Այս անգամ հաղթելու որևէ հնարավորություն չունեի։ Դա զգացվում էր խաղի հենց սկզբից։ Պարզապես ես շատ վատ խաղացի, իսկ վերջին 5-6 ամիսներն առհասարակ իդեալական չստացվեցին։ Պետք է Էնդիին հաջողությունը վայելելու հնարավորություն տալ։ Պետք չէ նրան անընդհատ հարցնել, թե ինչպես է հաջորդ մրցաշրջանում պաշտպանելու առաջին ռակետի կոչումը։

Ձմռանն Էնդին հայր դարձավ։ Հնարավոր է՝ Կիմը (Էնդի Մարեյի կինը-խմբ․) ծննդաբերության ժամանակ ավելի շատ ջանք է գործադրել, քան Էնդին առաջին ռակետ դառնալու համար,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սերբ թենիսիստը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում