ԱԱ․ Արսեն Աբգարյանն ու Ժիրայր Սարգսյանը դուրս մնացին պայքարից

Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության հերթական մրցումային օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար:

Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին. 1/8 եզրափակչում 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը պարտվեց ուկրաինացի Օլեգ Չուլյաչեվին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը զիջեց Ղազախստանը ներկայացնող Աիդոս Արապովին:

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր մարզիկները վաղը կպայքարեն քառորդ եզրափակչի ուղեգրերի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում