Սեփական կիսադաշտից Կարիի արդյունավետ նետումը չի գրանցվել (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում «Գոլդեն Սթեյթն» արտագնա խաղում 120:83 հաշվով ջախջախել է «Ինդիանային»:

Հանդիպման երկրորդ քառորդի ավարտից վայրկյաններ առաջ «Ուորիորզի» խաղարկող Ստեֆեն Կարին սեփական կիսադաշտում ստացել է գնդակը և այնտեղից նետում կատարել, որը դիպուկ է եղել: Սակայն մրցավարները 3 միավորը չեն հաշվարկել, քանի որ նետումից տասնորդական վայրկյաններ առաջ հնչել էր խաղակեսի ավարտի ազդանշանը:

28-ամյա ամերիկացին խաղի ընթացքում հավաքել է 22 միավոր, տիրել 6 անդրադարձի և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում