«Սպարտակը» նոր դարպասապահ ունի (լուսանկար)
22/11/2016 17:24
Նմանատիպ
«Ամկարի» դարպասապահ Ալեքսանդր Սելիխովը կարիերան շարունակելու է «Սպարտակում»: 22-ամյա ֆուտբոլիստը «կարմրասպիտակների» հետ 4,5 տարվա պայմանագիր է կնքել,- հայտնում է Պերմ քաղաքը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 6-ից: Մինչև այդ դարպասապահը լինելու է «Ամկարի» ֆուտբոլիստը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ռուս ֆուտբոլիստի համար «Սպարտակը» վճարելու է 3,5-4 միլիոն եվրո:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Ամկարի» դարպասապահը 14 խաղում բաց է թողել ընդամենը 9 գնդակ և 4 «չոր» հանդիպում է անցկացրել:
Հատկանշական է, որ Սելխիովը պատանեկան տարիքում 2 տարի հանդես է եկելմոսկովյան ակումբի ակադեմիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում