«Ուրարտուի» անհաջողությունները շարունակվում են (տեսագրություն)

Երևանի «Ուրարտուի» պարտությունների շարքը շարունակվում է։ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 9-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 71:88 (19։30, 15։11, 22։20, 15։26) հաշվով պարտվեց «Տեմպ-ՍՈՒՄԶ»-ին:

Այս խաղում «Ուրարտուի» կազմում ամենարդյունավետը  Թերի Սմիթն էր, ով վաստակեց 16 միավոր, 14-ական միավոր վաստակեցին Ամիրան Ամիրխանովը և Արիզոնա Ռեյդը։

Տիգրան Գյոկչյանի թիմն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հաղթանակ չի տոնել և զբաղեցնում է Սուպերլիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը, իսկ «Տեմպն» այժմ 8-րդ տեղում է։

«Ուրարտուի» հաջորդ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 7-ին, Երևանում: Մրցակիցն Իժևսկի «Կուպոլ-Ռոդնիկի» թիմն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում