ԲԿՄԱ-ն ոչ-ոքի խաղաց «Բայերի» հետ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում ԲԿՄԱ-ն ոչ-ոքի խաղաց Լևերկուզենի «Բայերի» հետ։ Մոսկվայի «Արենա ԲԿՄԱ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով․ առաջին կեսում հյուրերի կազմում աչքի ընկավ Կևին Ֆոլանդը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլը 75-րդ րոպեին խփեց Բեբրաս Նատխոն։

Այժմ ԲԿՄԱ-ն ունի 3 միավոր, զբաղեցնում է E խմբի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը և կորցրել է պայքարը շարունակելու հնարավորությունը, իսկ «Բայերը» 7 միավորով երկրորդ տեղում է։ 5-րդ տուրի շրջանակում այս խմբի մյուս՝ «Մոնակո» – «Տոտենհեմ» հանդիպումը մեկնարկելու է 23։45-ին։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
E խումբ

ԲԿՄԱ – «Բայեր»՝ 1։1
Գոլերը՝ Նատխո 75՛ / 11-մետրանոց – Ֆոլանդ 16՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում