Հրաչյա Ռոստոմյանը մարզական կոչումներ է շնորհել 17 մարզիկի

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում է շնորհել Սերգեյ Ավետիսյանին (բասկետբոլ), Ռաֆայել Մարտիրոսյանին (բասկետբոլ), Արայիկ Ասատրյանին (բասկետբոլ), Ռոբերտ Խաչատրյանին (հեծանվային սպորտ), Արթուր Մանուկյանին (սամբո), Գևորգ Բարսեղյանին (ակադեմիական թիավարություն), Աննետա Բարսեղյանին (ակադեմիական թիավարություն), Վրեժ Գյուլնազարյանին (ակադեմիական թիավարություն), Փայլակ Միրզոյանին (ակադեմիական թիավարություն), Ռազմիկ Հակոբյանին (առագաստանավային սպորտ), Հայկ Սուքիասյանին (առագաստանավային սպորտ), Տիգրան Թորոսյանին (հունահռոմեական ըմբշամարտ), Դավիթ Մադոյանին (բազկամարտ), Արման Անդրեասյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Տիգրան Մնացականյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Կարեն Տոնականյանին (բռնցքամարտ):

Նախարարը Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի մարզական կոչում է շնորհել և համանուն կրծքանշանով ու վկայականով պարգևատրել բազկամարտ մարզաձևի ներկայացուցիչ Էմիլ Ամիրշադյանին:

Հրաչյա Ռոստամյանը նշել է, որ այս կոչումները մարզիկների աշխատանքի գնահատման չափանիշն են, սակայն ոչ վերջնականը, քանի որ լինելով մարզաշխարհի ներկայացուցիչ՝ բոլոր ներկաներն էլ գիտակցում են, որ սպորտում հնարավոր է հասնել ավելի ու ավելի բարձր նվաճումների:

«Ուրախ եմ, որ այսօր կոչումների արժանացողները տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ են: Դա նշանակում է, որ զարգանում և մասսայականություն են վայելում ոչ միայն մեր հենակետային մարզաձևերը, այլ նաև մյուսները: Հորդորում եմ չդադարեցնել ակտիվ մարզումները։ Վստահ եմ, որ դուք բոլորդ էլ արժանի եք հասնելու մարզական բարձր նվաճումների»,- Հրաչյա Ռոստոմյանի խոսքը մեջբերված է նախարարության պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում