«Գանձասար-Կապանը» հաղթեց առաջատարին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Շիրակին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման միակ գոլը 62-րդ րոպեին խփեց Գեղամ Հարությունյանը։ Գեղամի համար սա ընթացիկ առաջնությունում 6-րդ գնդակն էր:

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» դեռևս պահպանում է առաջատարի կարգավիճակը (28 միավոր)։

Լուսանկարները՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում