Առաջին խումբ․ «Բանանց-2»-ը ջախջախիչ հաղթանակ է տոնել

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրում «Բանանց-2»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էրեբունուն»։ Վահե Գևորգյանի սաները 6 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը։

12 խաղից հետո «Բանանց-2»-ն ունի 27 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Էրեբունին» 1 միավորով եզրափակում մրցաշարային աղյուսակը։

Առաջին խումբ, 12-րդ տուր

«Բանանց-2» – «Էրեբունի»՝ 6:0 (2:0)
Գոլերը՝ Լևոն Գևորգյան 7՛, Ժիրայր Մարգարյան 30՛, Էդուարդ Ավագյան 62՛, Կարեն Մելքոնյան 68՛, 85՛, Մարտին Գրիգորյան 81՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում