Եվրոպա լիգա. Ջեկոն՝ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Եվրոպա լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ընտրվել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն:

Բոսնիացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Վիկտորիա Պլզենի» հետ խաղում և ստացել է երկրպագուների ձայների 67 տոկոսը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը (7 %), իսկ եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին (6 %):

Հետևեք մեզ նաև Telegram-ում