NBA. Լավինի փայլուն դանքը` օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կազմել է կանոնավոր առաջնության այսօր կայացած խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Մինեստոյի» հարձակվողական ոճի պաշտպան Զաք Լավինը, ով «Ֆինիքսի» դեմ մրցավեճում (98:85) գեղեցիկ դանք է կատարել: Այդ դրվագում նրան փորձում էր չեզոքացնել Ալեքս Լենը, ինչն ուկրաինացուն չի հաջողվել:

Հիշեցնենք, որ Լավինը վերջին 2 տարիների NBA-ի Բոլոր աստղերի ուիքենդների դանքերի չեմպիոնն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում