«Շիրակը» կարևոր հաղթանակ տոնեց Երևանում (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը մեկնարկեց կենտրոնական խաղով, որում առաջատար «Շիրակը» հյուրընկալվել էր «Փյունիկին»:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է գյումրեցիների հաղթանակով` 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել «Շիրակի» հարձակվող Վիուլեն Այվազյանը: 21-ամյա ֆուտբոլիստն իր նախկին թիմի դարպասն առաջին գնդակն ուղարկել է 11-րդ րոպեին՝ դարպասապահի հետ մեն-մենակ դուրս գալուց հետո, երբ Դավիթ Հակոբյանից ստացել է անչափ գեղեցիկ փոխանցում: Երկրորդ գոլն Այվազյանը խփել է 71-րդ րոպեին, գլխի հարվածով, Բրայան դե լա Ֆուենտեի կատարած բարձրից փոխանցումից հետո:

Այս հաղթանակի շնորհիվ Վարդան Բիչախչյանի թիմը վաստակեց 31 միավոր և նվազագույնը մինչև հաջորդ տուրի ավարտը կմնա առաջին տեղում: Արտակ Օսեյանի գլխավորած թիմն ունի 26 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում