«Սևիլյան» հաղթեց «Վալենսիային» և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Սևիլյան» հաղթեց «Վալենսիային»։

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած խաղի հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ կեսում․ 53-րդ րոպեին Էզեկիել Գարայը դարձավ ինքնագոլի հեղինակ, 12 րոպե անց Մունիր Էլ-Հադադին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 75-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Նիկոլաս Պարեխան։

Այս հաղթանակից հետո «Սևիլյան» ունի 27 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, սակայն 26 միավոր ունեցող «Բարսելոնան» տուրի շրջանակում իր հանդիպումը («Ռեալ Սոսյեդադի» հետ) դեռ չի անցկացրել։ «Վալենսիան» 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ ակտիվում ունենալով ընդամենը 11 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Սևիլյա» – «Վալենսիա»՝ 2։1
Գոլերը՝ Գարայ 53՛/ինքնագոլ, Պարեխա 75՛ – Մունիր 65՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում