«Միլանը» վստահ հաղթանակ տոնեց «Էմպոլիի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Էմպոլիին» և 4։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց։ «Միլանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջանլուկա Լապադուլան, մեկ գոլ խփեց Սուսոն, ինքնագոլի հեղինակ դարձավ Անդրեա Կոստան, իսկ «Էմպոլիի» հաշվին միակ գոլը գրանցվեց Ռիկարդո Սապոնարայի շնորհիվ։

Այժմ «Միլանն» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, զիջելով 4 միավորով։ «Էմպոլին» ունի 10 միավոր և գտնվում է 17-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Էմպոլի» – «Միլան»՝ 1։4
Գոլերը՝ Սապոնարա 17՛ – Լապադուլա 15՛, 77՛, Սուսո 61՛, Կոստա 64՛/ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում