Կամային հաղթանակ Կապանում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրնկալվել է »Գանձասար-Կապանին» և 2:1 հաշվով հաղթանակ տարել:

Հաշիվը 14-րդ րոպեին բացել է Գեղամ Հարությունյանը, ով մոտ տարածությունից գրավել է դարպասը:

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 39-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Արտակ Դաշյանը: 86-րդ րոպեին երևանցիները հաղթանակ են կորզել․ 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրել է Արրտակ Եդիգարյանը:

Կապանցիները ստացած կարմիր քարտի պատճառով խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստներով:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի գործող չեմպիոնը վաստակեց 29 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական, իսկ Աշոտ Բարսեղյանի թիմը 24 միավորով մնաց չորրորդ տեղում:

Լուսանկարները «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում