«Բանանցը» չկարողացավ հաղթել «Արարատին» և ավելի ետ մնաց առաջատար քառյակից

Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրի վերջին խաղում «Հանրապետական» մարզադաշտում հանդիպել էին «Արարատն» ու «Բանանցը»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հյուրերը 25-րդ րոպեին բացել են խաղի հաշիվը. 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրել է բրազիլացի Լաերսիոն: Այնուամենայնիվ, Արթուր Ոսկանյանի թիմին չի հաջողվել ետնապահի հետ մրցավեճում պահպանել հաղթական հաշիվը: 58-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է հարձակվող Մհեր Սահակյանը:

Այս սայթաքումից հետո «Բանանցն» ունի 16 միավոր և հետզհետե ավելի ետ է մնում առաջատար քառյակից: Արկադի Անդրեասյանի թիմը վերջին 5 խաղում առաջին անգամ չպարտվեց և իր հաշվին ունի 6 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում